Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Թեստեր

Գույնի զգացողությունը

Գույնի զգացողությունը

Մեզանից յուրաքանչյուրը նկատել է, որ կապույտ երկնքին կամ կապույտ ծովի ալիքներին երկար նայելիս մեր հոգուն հանգստություն եվ խաղաղություն է իջնում, տերևների և խոտի հյութալի կանաչը կենարար ուժ է հաղորդում մեզ, իսկ կրակի կարմրանարնջագույն բոցը բարձրացնում է մեր տրամադրությունն ու առնականություն ներշնչում։

 

Նույնիսկ հին բժշկողներն են նկատել, որ, գույնի միջոցով ներազդելով մարդու վրա, հնարավոր է վերականգնել նրա հոգեկան հավասարակշռությունն ու նրան ձերբազատել հիվանդություններից։

 

Գույն, որը մենք ընտրում ենք

 

Աչքի ցանցաթաղանթի ռեֆլեքսոգեն հատվածում լույսի ու գույնի ազդեցության հետևանքով գլխուղեղին հասնող իմպուլսներ են ձևավորվում։ Գույները և դրանց երանգները տարբեր կերպ են անդրադառնում տրամադրության և ինքնազգացողության վրա։ Թե ո՞ր գույնին է մարդը նախապատվություն տալիս, կարելի է դատել նրա բնավորության ու տրամադրության մասին։ Անդրադառնանք հիմնական գույներին։

 

Մանուշակագույնը նախընտրողներն իրենց շուրջը համերաշխ և ներդաշնակ միջավայր են ստեղծում, բայց հաճախ, վստահություն չունենալով իրենց ուժերի նկատմամբ, նրանք տատանվում են կարևոր որոշումներ կայացնելիս։ Մանուշակագույնը չընդունելը վկայում է մարդու կողմից չգիտակցված, թախծոտ հոգեվիճակի հանդեպ բացասական վերաբերմունքի մասին։ Մանուշակագույնի երանգները հոգու ներհայեցողական ելևէջների հոմանիշներն են։

 

Կապույտը խորհրդանշում է հանգստություն, հավասարակշռություն և նրբություն։ Այս գույնը սիրում են շփվող ու հանգիստ անձնավորությունները, իսկ չեն սիրում նրանք, ովքեր տագնապի, վախի զգացողություն ունեն և մեկուսացում են փնտրում։

 

Երկնագույնը մաքուր գիտակցության, ջրի գույնն է, որը հանգստացնում է, զովացնում մարմինը, հանդարտեցնում մտքերը։ Այս գույնն ընտրում են դյուրահավատ, հավատարիմ, ինքնազոհաբերության պատրաստ մարդիկ, ովքեր սակայն, անհաջողության պահին հեշտությամբ ընկնում են վհատության մեջ։ Եթե դուք չեք ընդունում երկնագույնը, ապա դա վկայում է ձեր հոգեկան աշխարհի լարվածության, անբավարարվածության մասին, և կամ հաճախ իրավիճակների փոփոխության ցանկություն եք ունենում։

 

Կանաչը հույսի, կենսունակ ուժի գույնն է, որը հանգստացնում, հանդարտեցնում է հույզերը։ Այս գույնին նախապատվություն են տալիս այն անձինք, ովքեր ինքնավստահ են, իսկ շրջապատի թերությունների հանդեպ` անհանդուրժող։ Կանաչ գույնը չեն սիրում նրանք, ովքեր չեն հավատում իրենց ուժերին և համոզված են, որ իրենցից շատ բան չի էլ պահանջվում։

 

Դեղինն արևի լույսն է, խորհրդանշում է պայծառություն, երջանկություն, խթանում է ազատասիրությունը, բանականությունը և ստեղծագործ ուժը։ Դեղին գույն սիրող մարդիկ ձգտում են անկախության ու երջանկության։ Ձեր կյանքում այդ գույնի պակասը վկայում է ստեղծագործական, ինտելեկտուալ լճացման, տրամադրության հաճախակի փոփոխման մասին։

 

Նարնջագույնը կենսուրախության և ստեղծագործելուն նպաստող գույն է։ Այս գույնը ընտրում են հավակնոտ, եռանդուն մարդիկ, ովքեր օժտված են սեքսուալ գրավչությամբ կամ ձգտում են դրան։ Այս գույնը չեն սիրում նրանք, ովքեր թույլ են, ձգտում են հանգստի ու անգործության։

 

Կարմիրը կրակի գույնն է, խորհրդանշում է զայրույթ, ֆիզիկական ուժ։ Այս գույնին նախապատվություն են տալիս տաքարյուն խառնվածքի տեր անձինք, ովքեր իրենց զգացմունքներն արտահայտում են բուռն ու կարիք ունեն հուզական ուժեղ զգացողությունների։ Կարմիր գույնը չեն սիրում անվստահ և հոգեպես ճնշված մարդիկ։

 

Սպիտակը ճշմարտության, համերաշխության, լիարժեք ազատության և նախաձեռնության նշանաբանն է։ Այս գույնը նախընտրում են հանգստության և ներդաշնակության կարիք ունեցողները, նաև` նրանք, ովքեր պետք է որոշում կայացնեն կամ նոր գործ սկսեն։ Եթե դուք ինքներդ ձեզ հետ համերաշխ չեք և չեք փնտրում հանգստություն, ուրեմն` սպիտակը ձեր գույնը չէ։

 

Սևը ժխտման, լճացման, ներքին լռության գույնն է։ Այս գույնը սիրում են ինքնամփոփ, ճակատագրի հարվածներից վախեցող մարդիկ, չեն սիրում նրանք, ովքեր կյանքից մեծ սպասելիքներ չունեն։

 

Գույնի բուժիչ ուժը

 

Գույնի օգնությամբ կարելի է ոչ միայն կանխել հիվանդության զարգացումը, այլև` բուժել։ Գունային թերապիան օգտագործում էին դեռևս Հին Եգիպտոսում, սակայն դարերի ընթացքում այդ մասին գիտելիքներն անհետացան։ Այդ երևույթի հանդեպ հետաքրքրության նոր ալիք բարձրացավ, երբ 1878 թ. հետազոտող - գիտնական Էդվին Բեբբիթի կողմից լույս ընծայվեց «Գույնի բուժիչ ուժը» աշխատությունը, որը հաջողություն ունեցավ և բժշկական շրջանակներում մեծ աղմուկ հանեց։ Իր աշխատության մեջ Բեբբիթը, երկարատև հետազոտությունների արդյունքների վրա հիմնվելով, շարադրեց լուսային և գունային թերապիայի հիմունքները։ Գիտնականը գրում էր. «Գույնը չունի անմիջական թերապևտիկ ազդեցություն, այլ, ավելի շուտ, հոգեթերապիայի տեսակներից մեկն է»։ Բեբբիթը գունային ազդեցությունը բաժանեց երկու ուղղությունների` «կարմիր» և «կապույտ»։ Իր կարծիքով` հենց ա՛յդ հիմնական գույներն են ազդում նյարդային համակարգի աշխատանքի վրա, իսկ դեղնականաչավուն հարաբերակցումը նա համարեց չեզոք։

 

Կարմիրի երանգները ուժեղացնում են երակների և մկանների տոնուսը, նպաստում արյան ճնշման բարձրացմանը, արագացնում սրտի աշխատանքը, բարելավում նյութափոխանակության և սպիացման գործընթացները։ Կարմիրը կարող է առաջացնել փսխում, հաճախամիզություն, լեղազատում, վերացնել կանգային պրոցեսները, ունենալ տաքացնող էֆեկտ։ Կարմիրի երանգները կարելի է օգտագործել նյարդային և էնդոկրին համակարգերի խթանման համար։ Բացի այդ` դրանց ազդեցությունը կարող է արագացնել սակավարյունությամբ տառապաող հիվանդների կազդուրման գործընթացը, ինչպես նաև` օգնել երկարատև հիվանդությունից հետո վերականգնելու ուժերը։ Տաք գույները վնասակար են ազդում սուր բորբոքային պրոցեսների, փորլուծության, անքնության և նյարդային համակարգի գրգռվածության ժամանակ։

 

Կապույտի սառը երանգները նպաստում են արյան ճնշման իջեցմանը, դանդաղեցնում են պուլսը, վերացնում բորբոքային պրոցեսները։ Դրանք նպաստում են ջերմության իջեցմանը, հանգստացնում են նյարդերը, արագացնում ոսկրային հյուսվածքի վերականգնումը։ Միևնույն ժամանակ` այդ գույները հակացուցված են կաթվածների, կանգային երևույթների, լեղուղիներում և երիկամներում քարերի գոյացման, այտուցների, ոչ արագ ընթացող քրոնիկ հիվանդությունների և հիպոթենզիայի ժամանակ։

 

Ուսումնասիրելով մարդու բիոէներգետիկան` Բեբբիթը հանգեց այն եզրակացության, որ ամեն մի օրգան «ունի» իր համապատասխան գույնը։ Այսպես. գլխին համապատասխանում են սառը գույները` մանուշակագույնը, կապույտը և երկնագույնը։ Սրտին, թոքերին, իմուն և արյունատար համակարգերին` կանաչը, իսկ աղիներին, ենթաստամոքսային գեղձին, լյարդին և ստամոքսին` դեղինը կամ դեղնականաչը։ Սեռական օրգաններին, միզապարկին և հաստ աղիքին համապատասխանում է նարնջագույնը, պոչուկին` կարմիրը (այդ մասը էներգիայով լիցքավորում է ողջ մարմինը)։

 

Գունաթերապիայի մեթոդները

 

Հիմնվելով իր ուսումնասիրությունների վրա` Բեբբիթը ստեղծեց մի նոր գիտություն` քրոմոթերապիան (հունարենից chromos` գույն), նաև` մշակեց գույնով բուժելու մի շարք յուրահատուկ սարքեր։ Դրանցից մեկը քրոմոլյումն է, որը բաղկացած է գունավոր ապակիներից։ Մեկնարկային թեզն այն է, որ յուրաքանչյուր օրգան «ունի» իր համապատասխան գույնը։ Բեբբիթը գունավոր ապակիները տեղադրեց փայտե շրջանակների մեջ, որոնք իրենց հերթին ունեին ներքին մետաղե երիզ։ Սա գրեթե նույն հայտնի վիտրաժն էր։ Ստացված վիտրաժը, որն ուներ ծիածանի բոլոր գույները, Բեբբիթն առաջարկեց ապակու փոխարեն օգտագործել ննջասենյակում կամ հյուրասենյակում որպես օրգանիզմի տոնուսը բարձրացնող միջոց։ Քրոմոլյումին կցվում էր օգտագործմանը վերաբերող հրահանգների մի ամբողջ շարք։ Ավելի արագ բժշկական արդյունքի հասնելու համար Բեբբիթը իր ստեղծածին հավելեց նորերը` քրոմոդիսկը և քրոմոոսպնյակը։ Առաջին սարքը լուսային ճառագայթները կուտակում էր արտացոլման միջոցով, իսկ երկրորդը` բեկման։ Մարմնի համապատասխան մասի վրա ազդեցությունը ուժեղացնելու համար գունավոր ապակիները պատրաստվեցին հախճապակուց։ Բացի այդ` գունավոր ոսպնյակի օգնությամբ համապատասխան գույնի միջոցով կարելի էր մի քանի րոպեի ընթացքում լիցքավորել խմելու, թրջոցների և կոմպրեսների համար նախատեսված ջուրը։

 

Մեր ժամանակակիցները փոքր-ինչ հեշտացրին գունային թերապիայի մեթոդը և ապակու փոխարեն սկսեցին օգտագործել գունավոր լուծույթներ ու կտորե վարագուրում։ Իսկ ջուրը լիցքավորելու համար ամանը փաթաթեցին գունավոր թղթի շերտով ու դրեցին արևի լույսի տակ։ Այդպիսի գործընթացը տևեց 4-5 ժամ։ Որևէ գույնի չընդունելը վկայում էր համապատասխան օրգանի ֆունկցիայի խանգարման մասին։ Այստեղից էլ բխում է, որ բուժական նպատակով պետք է հագնել այն գույնի հագուստ կամ հիվանդ օրգանի շրջանում կապել այն գույնի բրդե կտոր, որը դրական է ներազդում տվյալ օրգանի վրա։ Անհրաժեշտ է նաև խմել այդ նույն գույնով լիցքավորված ջուր։

 

Գունաբուժության մեջ ոչ քիչ դեր է խաղում նաև զգեստի ընտրությունը։ Բեբբիթի տեսության համաձայն` սպիտակ և բաց գույնի զգեստները առատորեն արտացոլում են արևի շողերը։ Սևը, ընդհակառակն, կլանում է լուսային շողերը` էներգիան փոխակերպելով ջերմության։ Այդ պատճառով մուգ գույնի զգեստներն ավելի շատ համապատասխանում են զով եղանակին։ Հոգեբանները և կենսաէներգոթերապևտները գտնում են, որ յուրաքանչյուր մարդ կարող է բուժվել մրսածությունից, եթե երկու օր հագնի միայն սպիտակ գույնի զգեստ, քանի որ սպիտակն առավելագույնս ակտիվացնում է իմունիտետը, իհարկե, չմոռանալով մաքուր օդում զբոսանքների ու ջրային պրոցեդուրաների մասին։ Եթե դուք ցրտահարվել եք, ունեք արյան ցածր ճնշում, սակավարյունություն, ապա հագնեք կարմիր երանգների ներքնազգեստ ու տաբատ, նույնիսկ կարմիր գուլպա։ Կարելի է սրբոսկրի շրջանում ամրացնել կարմիր թղթե շերտեր, կամ դնել դրանք կոշիկի մեջ։ Ստամոքսի և աղիների բորբոքային պրոցեսի, օսթեոխոնդրոզի ժամանակ ցանկալի է հագնել կապույտ ներքնազգեստ։ Այդ գույնը կհանգստացնի ցավը և կօգնի վերացնել բորբոքումը։

Ճիշտ ընտրած գույնը կամ տարբեր գույների զուգակցումը յուրաքանչյուր մարդու կյանքում մեծ դեր ունեն։ Դրանով էլ է պայմանավորված ոչ միայն տրամադրությունը և ինքնազգացողությունը, այլև` վերաբերմունքը շրջապատող աշխարհի հանդեպ։

 

Կապույտ երկնքի տակ

 

Ասոցիատիվ թեսթ
Պատկերացրե՛ք մաքուր, անամպ կապույտ երկինք։ Այդ պատկերը հանգստացնում է, այդպես չէ՞։ Այժմ փորցեք մտովի պատկերացնել դրան հաջորդող շրջակա բնապատկերը։ Թվարկած պատկերներից ո՞ր մեկն է հանգստացնում Ձեզ.

  • Ձյունապատ սպիտակ դաշտավայրը

  • Կապույտ ծովը

  • Կանաչ անտառներով պատված սարերը

  • Դեղին ծաղիկներով պատված դաշտը

Թեստի բանալին
Կապույտ լույսը հանգստացնում է և հնարավորություն է տալիս ներթափանցելու ինքնագիտակցության խորքերը, որտեղ ամեն գույն ունի իր իմաստը և նշանակությունը։ Պատկերը, որը բխում է Ձեր գիտակցությունից, բացահայտում է Ձեր թաքնված տաղանդն ու նիրհում է գիտակցության խորքերում։

  • Սպիտակ ձյունապատ դաշտավայր.

    Դուք օժտված եք յուրահատուկ դյուրըմբռնելիությամբ, որը թույլ է տալիս վայրկենապես գնահատել իրավիճակը և լուծել բարդ խնդիրներ։ Դուք վճռական եք, խորաթափանց, օժտված եք երևույթները կանխատեսելու հատկությամբ։ Վստահե՛ք Ձեր ներքին ձայնին, որը Ձեզ միշտ տանում է ճիշտ ուղղությամբ։

  • Կապույտ ծով.

    Դուք ունեք շփվելու բնածին տաղանդ։ Մարդիկ գնահատում են դա։ Եվ միայն Ձեր ներկայությունն է օգնում մարել վեճը, ստեղծել հարմարավետություն ընկերական միջավայրում։ Ձեր գովեստը անկեղծ է, իսկ խոսքին կարելի է վստահել։

  • Կանաչ անտառներով պատված սարեր.

    թվում է` Դուք միշտ կարող եք ընտրել պիտանի խոսքեր, որպեսզի արտահայտեք այն, ինչ մտածում եք։ Եվ Ձեզ շրջապատող մարդիկ սկսում են գիտակցել, որ զգում են նույնը։ Ասում են` կիսված ուրախությունը կրկնապատկվում է, կիսված տխրությունը` պակասում։ Դուք միշտ պատրաստ եք օգնել, քանի որ օժտված եք անկաշկանդ շփման ձիրքով։

  • Դեղին ծաղիկներով պատված դաշտ.

    Դուք շատ խելացի եք, նոր մտահղացումներով, ստեղծագործ ձիրքով և էներգիայով լի։ Մնացեք շրջապատի հետ ներդաշնակ և աշխատեք Ձեր մտահղացումների իրագործման ուղղությամբ։ Այդ դեպքում Ձեզ համար անհնարին ոչինչ չի լինի։

 

Կենսաէներգաթերապևտները պնդում են, որ բուժական էֆեկտի հասնելու համար պետք է պատկերացնել ցանկալի գույնը եվ մտովի պահել հիվանդ օրգանի մոտ։

Սկզբնաղբյուր. ՀՀ - Ամսագիր ''Ֆարմացևտ պրակտիկ'' 9-10-2008 (14)
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Մարդու խառնվածքը՝ ըստ նրա ստորագրության. 1in.am
Մարդու խառնվածքը՝ ըստ նրա ստորագրության. 1in.am

adme.ru-ն գրաֆոլոգիա գիտության միջոցով, որն ուսումնասիրում է ձեռագրի կապը խառնվածքի հետ, պարզել է, թե ինչ է «ասում» մարդու մասին նրա ստորագրությունը...

Բրիտանացի գիտնականներն ասել են` որ սեզոնին ծնված մարդիկ են ամենաառողջն ու ամենաբարձրահասակը. tert.am
Բրիտանացի գիտնականներն ասել են` որ սեզոնին ծնված մարդիկ են ամենաառողջն ու ամենաբարձրահասակը. tert.am

Ամռան ամիսներին ծնված մարդիկ առողջ մեծանալու ավելի շատ շանսեր ունեն, քան մյուս սեզոններին ծնվածները: «Գազետա»-ի փոխանցմամբ, նման բացահայտում են արել գիտնականները...

ԼՈՒՐԵՐ: Հղիություն, ծննդաբերություն ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Լրահոս կանանց համար
Ճապոնիայում մարդու բնավորությունը կապում են արյան խմբի հետ. 1in.am
Ճապոնիայում մարդու բնավորությունը կապում են արյան խմբի հետ. 1in.am

Ճապոնացիների համար արյան խումբն ունի ճիշտ այնպիսի նշանակություն, ինչպես կենդանակերպի նշաններն Արևմուտքում: Gogetnews.info-ն ներկայացնում է որոշ փաստեր այն մասին, թե ինչպես է արյան խումբը որոշում բնավորությունը...

Մարդու բնավորությունը պայմանավորված է նրանով, թե տարվա որ եղանակին է նա ծնվել. news.am
Մարդու բնավորությունը պայմանավորված է նրանով, թե տարվա որ եղանակին է նա ծնվել. news.am

Մարդու բնավորության և նրա վարքագծի վրա ազդում է այն հանգամանքը, թե տարվա որ եղանակին է նա ծնվել, հավաստիացնում են Մեծ Բրիտանիայի մասնագետները: Իրենց ենթադրությունը հաստատելու համար մասնագետներն ուսումնասիրել են...

Ես
Ի՞նչ են նշանակում նկարները, որ ենթագիտակցաբար նկարում ենք
Ի՞նչ են նշանակում նկարները, որ ենթագիտակցաբար նկարում ենք

Տարբեր նկարներ, որ մենք ենթագիտակցաբար խզմզում ենք թղթի վրա` հեռախոսով զրուցելիս կամ հանդիպման ժամանակ, շատ հաճախ իրենց տիրոջ մասին կարող են ասել շատ ավելին, քան հենց տերը գիտի իր մասին...

Ես
Թեստ. շրթունքների ձևն ու բնավորությունը. past.am
Թեստ. շրթունքների ձևն ու բնավորությունը. past.am

Բնությունը մարդկանց տարբեր շուրթեր է տվել, դա հենց այնպես չէ: Շրթունքների ձևը շատ բան կարող է ասել կանանց մասին...

Ինչի մասին են պատմում ականջները. 1in.am
Ինչի մասին են պատմում ականջները. 1in.am

Ականջները պարզապես լսողության օրգան չեն: Ականջների ձևից ելնելով, վաղ ժամանակներից, որոշել են մարդու ներուժը, իսկ բժիշկներn ականջի գույնով ախտորոշել և բուժել են հիվանդություններ...

Մարդու բնավորության գծերը՝ ըստ մատների երկարության. news.am
Մարդու բնավորության գծերը՝ ըստ մատների երկարության. news.am

Մատների երկարության տարբերությունը շատ բան կարող է հուշել բնավորության, նախընտրությունների ու մարդկային որակների մասին։ Ներկայացնում ենք բրիտանացի գիտնականների եզրակացությունը...

Ինչպես թողնել անհրաժեշտ տպավորություն գույնի միջոցով. harmonia.am
Ինչպես թողնել անհրաժեշտ տպավորություն գույնի միջոցով. harmonia.am

Գույնը համարվում է հոգեհուզական վիճակի, խառնվածքի, բնավորության արտահայտման հիմնական տարրերից մեկը: Այս կամ այն իրն ընտրելիս մենք կարող ենք ռացիոնալ ձևով ինքներս մեզ պատճառաբանել այդ ընտրությունը...

Ես
Ծիծաղը և բնավորությունը. harmonia.am
Ծիծաղը և բնավորությունը. harmonia.am

Ծիծաղը թուլացնում է մարդուն, բարենպաստ ներգործություն ունենում նրա հոգեկան աշխարհի վրա: Զուսպ մարդը հազվադեպ է ծիծաղում, սովորաբար սահմանափակվում է մեղմ ժպիտով:Հիվանդ մարդիկ ևս հաճախակի չեն...

Ես
Դեմքի խալերի նշանակությունները. haynewsblog.ru
Դեմքի խալերի նշանակությունները. haynewsblog.ru

Ահա դրանց նշանակությունները գիտեին շատ քչերը: Ոմանք նույնիսկ չգիտեին էլ, որ խալերը կարող են որևէ նշանակություն ունենալ: Բայց արի ու տես, որ դրանք իմաստ...

Ի՞նչ կարող է հուշել հոնքերի ձևը. 1in.am
Ի՞նչ կարող է հուշել հոնքերի ձևը. 1in.am

Որքան հաճախ ենք մենք լսում՝ աչքերը հոգու հայելին են, սակայն ինչպես պարզվել է՝ մարդու բնավորության մասին կարող են պատմել ոչ միայն աչքերը, այլև...

Առողջ և գեղեցիկ Լրահոս կանանց համար Հանգստի ժամին
Ինչպե՞ս պարզել կնոջ բնավորությունը՝ նրա ձեռքերի ձևին նայելով.. blog.1in.am
Ինչպե՞ս պարզել կնոջ բնավորությունը՝ նրա ձեռքերի ձևին նայելով.. blog.1in.am

Կնոջ մասին շատ բան կարող են պատմել ո՛չ միայն նրա շպարը, պայուսակը, շրթներկն ու անգամ նրա եղունգները, այլև նրա դաստակի ձևը։ Որպեսզի մաքսիմալ ինֆորմացիա ստանաք նրա մասին, անպայման պետք է ուշադրություն...

Առողջ կին
Ծիծաղելու ձևը՝ մարդուն բնորոշելու միջոց. 1in.am
Ծիծաղելու ձևը՝ մարդուն բնորոշելու միջոց. 1in.am

Մարդիկ շփվելիս, իրենք էլ դա չնկատելով, հաճախ օգտագործում են ժեստեր: Զրույցի ժամանակ անհրաժեշտ է ուշադրություն դարձնել ժեստերին, դիմախաղին և մարմնի շարժումներին...

Հոգեկան առողջություն Ես
Սանրվածքը և բնավորությունը. ինչ կարող է պատմել սանրվածքը կնոջ մասին. fact.am
Սանրվածքը և բնավորությունը. ինչ կարող է պատմել սանրվածքը կնոջ մասին. fact.am

Իհարկե՛, գեղեցիկ սեռի ներկայացուցիչները սիրում են փոփոխել իրենց մազերի ձևը եւ հաճախ փոխում են սանրվածքը, մազերի երկարությունը, բնավորությունը ևս երբեմն-երբեմն փոփոխության է ենթարկվում: Սակայն, խոսքը, մասնավորապես...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ